Անհավանական․ Իռլանդիայում այս հաստիքին աշխատելու համար 23 հազար մարդ է դիմել

Իռլանդիայում անսովոր հաստիք է բացվել․ անհրաժեշտ են մարդիկ, ովքեր բարդ իրավիճակներում ապրելու փորձ ունեն, չեն տառապում միայնությունից և կարող են դատարկ կղզում ապրել վեց ամիս։ Աշխատավայրը հյուրանոց է՝ Ատլանտիկ օվկիանոսում գտնվող։

Գրեյթ Բլասքեթ կղզին բնակելի էր մինչ 1953 թվակամը, բայց հետո բոլոր բնակիչներին էվակուացրել են։ Բնակիչներից մեկը հիվանդացել էր, իսկ բժիշկը չէր կարող 5 կմ անցնել ու հասնել կղզի։ Այսօր կղզին հայտնի է տուրիստների շրջանում՝ լավ լողափերի և բարեհամբյուր դելֆինների համար։

Հունվարի 10-ին թվիթերում հայտարարություն է տարածվել երկու աշխատատեղի համար՝ Հեյլ Էլիսի և Օ՛Քոննոր Բիլի։ Դա կարող է լինել ընտանեկան զույգ կամ ընկերներ։ Սնունդն ու կացարանը տրամադրվում են․ նրանք կարող են ապրել սրճանարի վերևի տանը կամ հյուրատներից մեկում։ Պարտականությունն է հյուրանոցի ու սրճարանի աշխատանքի կազմակերպումը։ Աշխատանքի ժամկետները՝ ապրիլից հոկտեմբեր։

Այս անսովոր պայմանները չեն վախեցրել ավելի քան 23 հազար տարբեր երկրների բնակիչների։ Կանադայի, Իրանի, Վենեսուելայի բնակիչները ցանկանում են փորձել իրենց այդ աշխատանքում։ Այդ մարդիկ 20-ից 40 տարեկան են։ Բայց կան նաև բրիտանացի ամուսիններ․ կինը 77 տարեկան է, ամուսինը՝ 81։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: