Հունվարի 23-ին Ռյազանում 92 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի ամենատարեց աշխատող վիրաբույժը՝ Ալլա Լյովուշկինան։ Հոգեհանգստի արարողությունը կկայանա հունվարի 25-ին ժամը 14։00-ին՝ Քաղաքային համար 11 հիվանդանոցում։
Առողջական վիճակից ելնելով վիրաբույժ-պրոկտոլոգը դադարեցրել է գործունեությունը դեռևս 2018 թվականին՝ պրակտիկ առողջապահությունում ընդհանուր առմամբ աշխատելով 67 տարի։
2014 թվականին նրան շնորհել են «Призвание» բժշկական պարգև՝ «Մասնագիտությանը հավատարիմ մնալու համար»։ Նա գործունեության ընթացքում անցկացրել է ավելի քան տասը հազար վիրահատություն։ Ժամանակին, սովորելով ու առաջարկներ ունենալով Մոսկվայում, նա վերադարձել է հայրենի Ռյազան՝ այնտեղ աշխատելու։ Ռյազանում այդ ժամանակ պրոկտոլոգիայով ոչ ոք չէր զբաղվում, չէին կարող տարրական վիրահատություններ անել ու այդ ժամանակ նա շատերին օգնեց։
«Ես վիրահատել եմ այնպիսի հիվանդների, որոնցից հրաժարվել են կոլեգաներս՝ անհույս համարելով։ Այդպիսի հիվանդներից մեկն այսօր երկու երեխաների մայր է։ Պետք է սիրես գործը, որով զբաղվում ես։ Նաև պետք է մարդկանց սիրես։ Թեպետ միշտ համարել եմ, որ ինձ կենդանիներն ավելի շատ են դուր գալիս, հիվանդներիս միշտ սիրել եմ, բոլորին»,- նշել է Լյովուշկինան՝ վերջին հարցազրույցներից մեկում։