Երեք զինվորներին կյանքից զրկած ցմահ ազատազրկվածն ազատ է արձակվել

Այսօր նախադեպը չունեցող դեպք է տեղի ունեցել։ Երեք զինվորներին կյանքից զրկելու համար զմահ ազատազրկված Աշոտ Մանուկյանն ազատ է արձակվել։ Նա բանտում քսանչորս տարի է անցկացրել ու այսօր Վերաքննիչ դատարանի՝ Հարություն Մնացականյանի նախագահությամբ, որոշման համաձայն ազատության մեջ է։ Նա բողոքարկել էր իր պայմանական վաղաժամ ազատ չարձակելու որոշումը, որը կայացրել էր Առաջին ատյանի դատարանը, իսկ վերաքննիչը բեկանեց այդ որոշումը։

Շատ հարցականներ ունի այս գործը։ Հատկանշական է՝ Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայյությունը կողմ էր նրա ազատ արձակվելուն, քրեակատարողանը՝ դեմ։

Այնուամենայնիվ, երկուսի բնութագրերում էլ նա դրական կերպար է ունեցել։ Քրեակատարողանը դիմելէր դատարան՝ Աշոտին պայմանական վաղաժամկետ ազատարձակելու միջնորդությամբ։

Հիշեցնենք՝ Մանուկյանը բանտում է 1996-ից՝ դատապարտվելով երեք զինվորի կյանքից զրկելու համար, երբ ինքն էլ է զինվոր եղել, թեև ավելի ուշ նրանց հարազատները ներել են իրեն։ Վերջին տարիներին նա գրքեր է գրել, կրթություն ստացել՝ ամեն կերպ զղջալով ու ներում խնդրելով զինվորների հարազատներից։ Իր ելույթներում Մանուկյանը շեշտել է՝ գիտակցում է արարքի ծանրությունը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: