Վաղը Սյունիքի մարզկենտրոն Կապանում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որին ընդառաջ Փաշինյանների ընտանիքն արդեն ժամանել է Սիսիան։ Աննա Հակոբյանն էլ առիթը բաց չի թողել՝ հանդիպելու իր մանկության ընկերուհու հետ։
Նա մեկնել է Դարբաս գյուղ, որտեղ հյուրընկալվել է ընկերուհու տանը։ Տիկին Հակոբյանի ընկերուհին գյուղի երեցկինն է և, նա այցելել է, իր բնորոշոշմամբ, քահանայի գողտրիկ տուն, որի պատուհանից այն կողմ ձյուն է իջնում՝ փաթիլ-փաթիլ։
Գովելով ընկերուհու համեղ ձեռքը՝ նա նշել է՝ ավելի համեղ «հաց» աշխարհի ոչ մի անկյունում չի գտնի՝ ավելացնելով․ «Երախտապարտ եմ այս զգացողությունների համար»։
Անչափ հուզիչ է իմանալ վարջապետի տիկնոջ՝ իր վաղեմի ընկերուհիների հետ նման անկեղծ ու մտերմիկ հարաբերությունների մասին։
Ի դեպ, Սյունիքում այս պահին բուք է, սակայն նախատեսված մամուլի ասուլիսը կայանալու է՝ անկախ եղանակային պայմաններից։
Լրագրողների մեծ մասն արդեն հասել են, մյուսները ճանապարհին են։