ՄԱԿ գլխավոր ասամբլեայի կողմից 2018-ի դեկտեմբերի 3-ին ընդունված բանաձևի հիման վրա հունվարի 24-ը հռչակվել է որպես Կրթության միջազգային օր՝ հաշվի առնելով դրա դերը զարգացման և խաղաղության մեջ։ Բանաձևն առաջարկել է Նիգերիայի պատվիրակությունը և այն ընդունվել է 58 անդամ-երկրների կողմից՝ ցուցադրելով քաղաքական կամքը՝ ուղղված բոլորի համար հասանելի ու որակյալ կրթության ապահովմանը։
Կրթությունը յուրաքանչյուր մարդու իրավունքն է՝ Մարդու իրավունքների հռչակագրի համաձայն, որը կոչ է անում անվճար տարրական կրթություն ապահովել յուրաքանչյուրի համար։ Իսկ Երեխաների իրավունքների հռչակագիրը կոչ է անում ապահովել բարձրագույն կրթության հասանելիությունը բոլորի համար։
Չէ որ կրթությունը հնարավորություն է տալիս դուրս գալ աղքատությունից և կայուն ապագա ձևավորել։ Սակայն ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհում մոտ 265 մլն երեխա և դեռահաս հնարավորություն չունեն դպրոց գնալ կամ ավարտել այն՝ աղքատւթյան, խտրականության, արտակարգ դեպքերի ու քաղաքական կոնֆլիկտների պատճառով։
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Կրթության միջազգային օրվա կազմակերպման հարցերը հանձնարարել է ՅՈՒՆԵՍԿՈ-ին։