Այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

Այսօր հայ դերասան, ռեժիսոր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստը ծնվել է 1923ի հունվարի 23ին։ Նրան անվանակոչել են Կարապետ։ 1928ին ընտանիքով տեղափոխվել են Թիֆլիս։

Ավելի ուշ նա Վրաստանի մայրաքաղաքոմ ուսանել է դերասանական դպրոցում։ 1944ից 1998 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայյի թատրոնում՝ հանրահռչակվելով կատակերգություններում մարմնավորած դերերով։

Ամենաճանաչված կատակերգուներից է եղել՝ շնորհիվ իր անհատականության, երաժշտական ռիթմի նրբագույն զգացողության՝ իր կերպարներում համատեղելով կատակերգական և երաժշշտական դերեր՝ Պետրուչիո, Ալդեմարո, Նիկո, Տոնիո և Զանետտո և այլն։

1984ից 1988 թվականներին եղել է թատրոնի գեղղեկավար՝ բեմադրելով «Իմ չքնաղ լեդի», «Միլվա», «Բաղնիքդ անուշ», «Սեր աստղերի տակ» ստեղծագործությունները։

Հիասքանչ դերեր է մարնավորել ֆիլմերում՝ «Արարատյան դաշտի աղջիկը», «Ճանապարհ դեպի կրկես», «Պատվի համար», «Ատամնաբույժն արևելյան» և այլն։

Այս հրաշք դերասանը բոլորի սրտերում է անզուգական տաղանդով, անմոռանալի կերպարներով ու ծանրակշիռ դերերով։ Երբ նա բեմումէր, աշխարհն սկսում էր ժպտալ՝ անկախ նրանից՝ ինչ է նա ցուցադրում բեմում։ Վարպետի տաղանդով մինչ օրս հպարտանում է հայ ազգը, իսկնրա ստեղծագործությունները նորանոր դերասանների համարհիմք են հանդիսանում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: