Հայտնիները ցավակցել են Եվա Ռիվասին

Օրերս` հունվարի 21-ին, մահացել է հայտնի երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը։ Գեղեցկուհի-երգչուհին տեղադրել է մայրիկի հետ լուսանկար՝ գրելով․ «Մեծագույն գանձս, դու լքեցիր ինձ․․․ Երկնային արքայություն քեզ, մայրիկս, կյանքս»։ Ըստ տեղեկությունների՝ մահվան պատճառը գլխի ուռուցքն է եղել, որի դեմ նա երկար ժամանակ պայքարել է։ Որտեղ ու երբ է տեղի ունենալու հուղարկավորությունը՝ հայնի չէ։

Երգչուհուն իրենց ցավակցություններն են հայտնել շոուբիզնեսյան հայտնի ներկայացուցիչներ՝ Էդգարը, Ալեքսանդրոսը, Մարգարիտա Պոզոյանը և այլոք։

Պոզոյանը գրել է․ «Երկնային արքայություն նրան․․․ Դիմացիր, սիրելիս»։ Աննա Նուգին, իր հերթին, նշել է․ «Շոկի մեջ եմ, թեպետ ծանոթ չեմ եղել մայրիկիդ հետ, միշտ հետևում էի նրա առողջության վերաբերյալ տեղեկություններին։ Ցավակցություններս»։ Մագավտոյի Մագան կարեկցել է․ «Ցավակցում եմ, պինդ կաց, Եվա ջան»։

Այսօր էլ Եվան սթորի բաժնում հրապարակել է մայրիկի՝ երիտասարդ ժամանակվա լուսանկարը, սակայն որևէ կերպ չի մակագրել այն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: