Թերևս «Կարգին հաղորդման» ժամանակներից Հայկոն ու Մկոն անբաժանելի զույգ են համարվում։ Որոշ խնդիրներից հետո նրանց դուետը լուծարվել է, բայց երկրպագուների սրտում նրանք միշտ ցանկացել են վերամիավորել սիրելի դուետը։ Եվ դա այսօր տեղի է ունեցել։
Քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանն այսօր այցելել է Ստանիսլավսկու անվան թատրոն՝ «Save միլիոն» ներկայացումը դիտելու՝ գլխավոր դերակատար Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ։ Ներկայացումը պատմում է մարզպետի և նրա օգնականի մասին՝ հումորով ու բարդ իրավիճակներից դուրս գալու ունակությամբ։
Ներկայացմանը ներկա էին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ տիկնոջ հետ և փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ Վերջում Մարությանը շնորհավորում է վաղեմի ընկերոջը՝ գրկախառնվելով ու համբուրելով նրան։
Մարությանը, Վիրաբյանը, ներկա հյուրերն ու դերասանները լուսանկարներ հրապարակեցին միջոցառումից, որտեղ առաջին անգամ հանրային վայրում հանդիպեցին Հայկոն ու Մկոն։ Տարածված լուսանկարներն իսկական իրարանցում են առաջացրել՝ բուռն քննարկումների առիթ դառնալով։ Ինչևէ, վայելեք սիրելի դուետի նոր լուսանկարները։