Եղանակը կցրտի մինչև -27 աստիճան․ մանրամասներ

Հայտնի են նորություններ՝ առաջիկա եղանակից։ Այսպիսով, հունվարի 23ի գիշերը, 25ի ցերեկն ու 26ին տեղումներ չեն լինի։ Հունվարի 23ի երեկոյան մի քանի վայրերում, 24ին գրեթե ամեն տեղ, իսկ 25ի գիշերն Արցախում ու Սյունիքում միջին առատության ձյուն կգա։ Քամին էլ կփչի 3-8 մ/վ արագությամբ։

Ջերմաստիճանի տեսանկյունից լավ նորությունը․ 24ի գիշերը կտաքանա 4-5աստիճանով, ցերեկը՝ այդքանով էլ կցրտի։ Ամենից շատ ցուրտ կլինի Շիրակում․ հունվարի 25-26ին կցրտի մինչև -22-27 աստիճան։

Երևանում այդքան ցուրտ չի լինի։ Հունվարի 23ի գիշերը, 25-26ին ջինջ երկինք կլինի, 23ի երեկոյան ու 24ին ձյուն կլինի։ Ամսի 24ին կսկսի տաքանալ․ գիշերը կտաքանա 5-ից 7 աստիճանով, բայց ցերեկը կրկին կցրտի 3-ից 5աստիճանով։

Հիասքանչ եղանակ է՝ զբոսանքների ու ձնային զվարճանքներով հանգստի համար։ Քիչ է մնում մինչ գարնանային տաք օրերը։ Իսկական ժամանակն է ձյունը վայելելու համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: