«Էրեբունի պլազա» բիսնես-կենտրոն է ներխուժել անձ ու արտակարգ դեպք ստեղծել։ Անձը դեռևս վնասազերծված չէ։ Միանգամից տեղում իրենց աշխատանքն են սկսել ոստիկանության ուժերը, մարդկանց ելումուտը սահմանափակվել է։
Դեպքի մասին ահազանգն ստացվել է 14։38-ին։ Շենքի ներսում առկա են բազմաթիվ գրասենյակներ, որտեղ մարդիկ կան։ Ժամանել են նաև հատուկջոկատայինները։ Անձը պահանջներ է ներկայացրել, բայց մանրա մասներ չեն հաղորդվում։
Քոչարյանական կողմի ներկայացուցիչ Արմեն Մինասյանը հայտնում է՝ ձայները հնչել են իրենց գրասենյակի շուրջ, որը գտնվում է շենքում։ Մինասյանի խոսքով՝ խմբերով տևական ժամանակ է՝ հետևել են իրենց։ Նրանք ակնկալում էին նման դեպք։
Իրենց վերլուծությամբ՝ ձայները հենց իրենց են ուղղված եղել, թեպետ տեղեկությունները հստակ են, ապացույցները դեռևս չեն հրապարակվել։
Զարհուրելի է օրը-ցերեկով Երևանի կենտրոնում նման դեպքը։
Հուսանք՝ այն շուտ կբացահայտվի և մեղավորները կպատժվեն։