Շտապ․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կուտոյանի մահվան դեպքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է աղմկահարույց դեպքին՝ կապված ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ։ Փաշինյանի խոսքով՝ գործի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու մեջ ամենաշահագրգիռը պետքէ լինի Կուտոյանի ընտանիքը՝ լիարժեք գիտակցելով՝ քննության հետ համագործակցության կարևորությունը։

Այդ պայմաններում ճշմարտությունն ամբողջությամբ կբացահայտվի։ Նա երաշխավորել է կառավարության՝ բոլոր լծակների օգտագործմամբ այս գործի բացահայտումը։

Փաշինյանին դուր չի եկել քննադատությունները նախկին իշխանությունների կողմից, թե կառավարությունը պատշաճ վերաբերմունք չիցուցաբերել Կուտոյանի մահվան կապակցությամբ։ Վարչապետի խոսքով՝ հոգեհանգստին և հուղարկավորությանը ներկա են եղել բոլոր անհրաժեշտ պաշտոնատար անձինք՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ու քարտուղարը, ղեկավար կազմը։

Փաշինյանի մոտ հարց է ծագում, թե ինչո՞ւ Հայկ Հարությունյանի դեպքի ժամանակ նման հարցադրումներ չեն եղել։ Միթե՞ վերաբերմունքի տարբերություն է առկա։ Վարչապետը շեշտել է՝ իրենց կողմից անհրաժեշտ անելիքն արվել է ու անիմաստ է համարում այդ քննարկումները։

Հիանալի է՝ երկրի ղեկավարը ոչ մի թեմա չի շրջանցում՝ մշտապես ուշադրություն դարձնելով հասարակությանը հուզող հարցերին։ Իրապես երջանիկ ենք նման վարչապետ ունենալով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: