Աննման կատարում՝ «Գարեգին Նժդեհ» ֆիլմից, որն անհնար է առանց արցունքների լսել։ Անչափ հուզիչ կատարում է։ Թեև ֆիլմն ինչպես հավանությունների, այնպես էլ քննադատությունների արժանացել, միևնույնն է, այս կատարումն անհնար է ինչ-որ մեկը չհավանի։
Ֆիլմը հիմնականում քննադատվում է այն պատճառով, որ աղավաղվում է Նժդեհի կերպարը։ Այնուամենայնիվ, Նժդեհը հավերժ կմնա մեր պատմության առանցքային դեմքը, մարդ, ով քսաներորդ դարի սկզբին պայքարել է Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության համար։
Հրաշք գեղարվեստական կինոնկարը՝ Հրաչ Քեշիշյանի հիասքանչ ռեժիսուրայով, պատմում է մեծագույն հայ ռազմա-քաղաքական գործիչ, հզոր սպարապետ Գարեգին Նժդեհի կյանքի մասին: Սցենարիստը Քրիստ Մանարյանն էր, պրոդյուսերը՝ Հրաչ Քեշիշյանը։ Ռեժիսորի խոսքով՝ նա Գարեգին Նժդեհի պատմությունն ընտրել է որպես հայ ժողովրդի պատմության ամենավառ կերպարներից մեկը՝ ֆիլմում օգտագործելով նրա անմահ մտքերն ու ասույթները։
Վայելեք այս հրաշք կատարումը, որն անտարբեր չի թողնի ոչ մեկին։