Անջելինա Ջոլլին ու Բրեդ Փիթը վերամիավորվել են․ մանրամասներ

Չնայած հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլլին ու Բրեդ Փիթն այդքան էլ լավ հարաբերություններ չունեն, նրանք շարունակում են բիզնես գործընկերներ մնալ: Նախկին ամուսինները գինեգործական ընկերություն ունեն և շարունակում են համագործակցել այդ ոլորտում: Մի քանի ամսից նրանք մտադիր են նոր վարդագույն շամպայն թողարկել:

Ֆրանսիական «Château Miraval» ամրոցն ու խաղողի այգիները Փիթն ու Ջոլլին ձեռք են բերել 2011 թվականին՝ 67 միլիոն դոլարով։ Հենց այնտեղ էլ նրանք իրենց հարսանիքն են արել, իսկ ամուսնալուծությունից հետո պայմանավորվել են՝ այդ տունը չեն վաճառի և կթողնեն իրենց 6 երեխաներին:

Կարծես վերջին ժամանակահատվածում Փիթը վերականգնվել է, և նրա գործերը սկսել է լավ ընթանալ։ Նա կարողացել է մի քանի մրցանակ նվաճել, առաջադրվել է «Օսկար» մրցանակի և լեզու է գտել նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլլի հետ, չնայած միայն բիզնեսի հարցերում:

Հիմա քննարկվում է Փիթի և նրա նախկին կնոջ՝ Ջենիֆեր Էնիսթոնի միջև հարաբերությունների ջերմացման թեման, թեև Էնիսթոնը հերքում է լուրերը, բայց առանց կրակ ծուխ չի լինում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: