Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

Այսօր լեգենդար կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։ Ապագա անվանի երաժիշտը ծնվել է 1921-ի հունվարի 21-ին, սակայն երեք տարի անց այդ օրը մահացել է Վլադիմիր Լենինը։ Տղայի տոնը սգի մեջ չանցկացնելու համար Առնոյի հայրը փաստաթղթերի մեջ որդու ծննդյան օրը փոխել է հունվարի 22-ին։

Իր առաջին ստեղծագործությունը գրել է 9 տարեկանում։ Նրա տաղանդն անսահման է եղել։ Մեծագույն Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում է նկատել այն՝ հորդորելով ծնողներին, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ 1938-ին մեկնելով Մոսկվա՝ նա ցանկանում էր կրթությունը շարունակել Գնեսինկայում՝ լավագույն դասախոսների մոտ, բայց, բարձր գնահատանքի արժանանալով, նրան միանգամից վերջին կուրս են ընդունում։


Նա ֆենոմենալ էր իր ամեն հնչյունում։ Արմեն Ջիգարխանյանի հարցին, թե ինչպես է նման հիանալի երաժշտություն գրում, պատասխանել էր․ «Ուղղակի մտքումս լսածը թղթին եմ փոխանցում»։
Ապրելով Մոսկվայում՝ նա երբեք կապը չէր կորցնում հայ արվեստագետների հետ։

Կյանքի վերջին տարիներին, երբ ծանր հիվանդ էր, Բաբաջանյանը մերժել է Կոմկուսի առաջին քարտուղարի՝ Մոսկվայում լավագույն պայմաններում բուժվելու առաջարկը՝ ասելով․ «Եթե պիտի մեռնեմ, ուրեմն իմ հայրենիքում»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: