Աշխարհահռչակ մոդելը մայր է դարձել. մանրամասներ

32-ամյա հայտնի մոդել Էշլի Գրեմն առաջին անգամ մայր է դարձել։ Հայտնի մոդելի և նրա ամուսնու՝ Ջասթին Էրվինի ընտանիքում որդի է ծնվել։

Այդ մասին նա հայտնել է ինստագրամյան էջում․ «Շաբաթ օրը ժամը 18:00-ին մեր կյանքը փոխվեց դեպի լավը։ Շնորհակալ ենք ձեր սիրո և աջակցություն համար՝ այս աներևակայելի ժամանակներում․ 18․01․2020»,- գրել է նա:

Երեխայի մասին այլ մանրամասներ Գրեմը չի հայտնել:

Հիշեցնենք՝ Էշլին հղիության մասին հայտարարել է օգոստոսի 14 -ին։ Նա ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել ամուսնու հետ՝ ցուցադրելով կլորիկացած փորիկը:

Էշլին Ջասթինի հետ այդ օրը նշել է իրենց հարսանիքի տարեդարձը․ «9 տարիառաջ ողջ կյանքիս սիրո հետ ամուսնացա։ Ողջ ընթացքում Ջասթինն աշխարհում լավագույնն էր ինձ համար։ Այսօր մենք ավելի մեծ օրհնություն ենք զգում՝ տոնը նշելու համար։ Տարեդարձը շնորհավոր։ Շուտով մեր կյանքն ավելի լավը կդառնա»,- գրել է Էշլին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: