Անցած տարի հուլիսին տեղի է ունեցել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որդու՝ Արչիի մկրտությունը։ Վինդզորյան ամրոցում տեղի ունեցած արարողությունից հետո այդպես էլ հայտնի չդարձավ՝ ովքեր են երեխայի կնքահայրն ու կնքամայրը։ Այսօր այդ մասին արդեն հայտնի է։ Երեխայի կնքամայրն է 54-ամյա Թիգի Փեթիֆերը, որը եղել է արքայզների դայակը, կնքահայրերն են 53-ամյա սպա Մարկ Դայերը և Հարրիի ընկերը՝ Չառլի Վան Սթրաուբենզին։
Թիգին առանցքային դեր է խաղացել Հարրիի ու Ուիլյամի դաստիարակության հարցում՝ արքայադուստր Դիանայի մահից հետո։ Հարրին նրան երկրորդ մայրն է համարում։ 1999-ին Փեթիֆերն ամուսնացել է և դադարել է աշխատել թագավորական ընտանիքում։ Նա երկու որդի ունի․ Ֆրեդի կնքահայրն արքայազն Հարրին է, Թոմինը՝ Ուիլյամը։
Մարկ Դայերը երկար տարիներ ծառայել է թագավորական զորամիավորումում, և միշտ լավ ընկեր է եղել Հարրիի համար։
Հիմա բոլորը տխրել են, որ Հարրին ու Մեգանը որոշել են Արչիին տեղափոխել Կանադա, և նրանք չեն կարողանա հաճախ հանդիպել փոքրիկի հետ։