«Ես հայուհի եմ, նա՝ ադրբեջանցի, բայց ուզում եմ պաշտպանել Էյվազովին»․ Սաթի Սպիվակովա

Հայկական արմատներ ունեցող հաղորդավարուհի ուդերասանուհի Սաթի Սպիվակովան՝ աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը, անդրադարձելէ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի և տենոր Յուսիֆֆ Էյվազովի շուրջ սկանդալին։ Նշելով՝ 37 տարի ապրել է դիրիժորի հետ, մեկ անգամ չէ նման սկանդալների ականատես եղել։

«Հավատում եմ միայն անձամբ տեսածիս։ Տածած ողջ հիացմունքս երիտասարդ երգչուհու հանդեպ չի խանգարում հասկանալ՝ կեղտոտ պատմության զոհը Մանթաշյանն է։ Այնուամենայնիվ, ուզում եմ պաշտպանել Յուսիֆֆ Էյվազովին՝ հաստատ իմանալով՝ նրան վարկաբեկել են։

Ես հայուհի եմ, նա՝ ադրբեջանցի։ Քաղաքական ենթատեքստը դիտարկելով՝ հաստատ բարիկադների տարբեր կողմերում ենք։ Բայց ոչ մի արվեստագետի համար կոլեգայի ազգությունը երբեք էլ դեր չի խաղացել։

Արվեստագետներն անծայրածիր մոլորակի՝ արվեստ կոչեցյալի բնակիչներ են»,- նշել է Սպիվակովան՝ ավելացնելով՝ ոչ ոք ի զօրու չէ զգալ գենետիկական թշնամության ցավն ավելի սոսկալի, քան մեր ժողովուրդները, բայց ցավը պետք է բուժել սիրով ու տոլերանտությամբ»։

Իրապես տհաճ իրավիճակ է ստեղծվել Մանթաշյանի շուրջ։ Պետք է խնդիրը դրական լուծում ստանա ու չդառնա քաղաքական նկրտումների պատճառ։ Տեսնենք՝ ինչ լուծում կստանա հարցը։ Հուսանք՝ արվեստը չի տուժի և, եթե Յուսիֆֆն իրոք մեղավոր չէ, նա մի բեմում կերգի Ռուզանի հետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!