Անպայման լսեք․ «Բալես»՝ հուզիչ պրեմիերա՝ Մարտին Մկրտչյանից

Հիասքանչ երգիչ Մարտին Մկրտչյանը նոր երգ է ներկայացրել՝ «Բալես»։ Երաժշտության ու խոսքերի հեղինակը Մարտին Մկրտչյանն ու Արամ Այրումյանն են, գործիքավորումը՝ Արամ Այրումյանի։

Հիանալի ու ջերմ է ստացվել երգը՝ անչափ հուզիչ ու զգացմունքային։ Մարտինի ամեն բառում սեր ու հոգատարություն կա, որն արտացոլվում է վերջինիս հիանալի ձայնային տվյալների միջոցով։

Մարտինը երգում է․ «Իմ կյանքում բացվեց նոր առավոտ, կյանքս դարձավ ջերմ ու արևոտ։ Ախ ինչքան եմ սպասել ես քո գալուն, հրաշք բալիկ դու իմ գարուն։ Իմ աշխարհ, իմ գարուն, բարով եկար դու իմ տուն, ծնվեցիր ու ծնվեց երջանկություն, դու իմ կյանքի ուրախություն, ջան բալես։ Արցունքներս մի բան են միշտ խնդրում, ամեն օր քեզ համար աղոթում, որ քո կյանքի ուղին միշտ հարթ լինի, սերն ու բարին քեզ հանդիպի»։

Միանշանակ ստացված կատարում է, որն անպայման պետք է լսեք։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: