Արթուր Ալեքսանյանը՝ Ֆրանսիայի մրցաշարի հաղթող

Հայ հպարտություն, Սպիտակ արջ Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տոնել։ Նա Ֆրանսիայում՝ Նիցցա խաղաքում կայացած մրցաշարի 97 կգ քաշ ունեցող ըմբիշների մեջ ուժեղագույնն էր։

Անկրկնելի վարպետը չորս հաղթանակ տոնեց ու պատվանդանիառաջին աստիճանին կանգնեց՝ հնչեցնելով օրհներգն ու բարձրացնելով դրոշը։ Եզրափակչում Արթուրը գետնեց Ադրբեջանը ներկայացնող ըմբիշին։


Սա միակ ավարը չէր մեր մարզիկների համար։ Արծաթե մեդալներ նվաճեցին 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը և 77 կգ քաշային Կարապետ Չալյանը։ Նրանց մի քայլ չհերիքեց հաղթելու համար։ Ֆրանսիական հրաշք քաղաքից բրոնզե պարգևներով են վերադառնում 60 կգքաշային Գևորգ Ղարիբյանը, 67 կգքաշային Սլավիկ Գալստյանը, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը և 82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանը։


Հիանալի է մերըմբիշների՝ միջազգային գերհզոր կազմով մրցաշարից մեդալների նման հարուստ ավարով վերադառնալը։ Հուսանք՝ առաջիկայում մեր մարզիկները կվերադառնան միմիայն ամենաբարձր հարկի մեդալներով՝ հպարտ ու հաղթական։ Շնորհավորում ենք մեր հրաշք մարզիկներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: