Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել՝ ցնցող գեղեցկությամբ։ Քիմի հագին է «Roberto Cavalli»-ի աշուն-ձմեռ-2000 թվականի հավաքածուի վինտաժային զգեստը՝ վագրային նախշերով, որը ժամանակին կրել է հայտնի մոդել Սինդի Քրոուֆորդը։
39-ամյա գեղեցկուհու ֆոտոսեսիան լողափին է տեղի ունեցել։ Լուսանկարների հեղինակն է Կարեննա Մերեդիթը։
Քիմն իրոք երջանիկ է, որ կարողացել է նման լեգենդար զգեստ կրել։ Այն նման է 2000-ականների ոճի զգեստներին՝ ոճային ու շատ գեղեցիկ՝ մեծ վագրային նախշերով մետաքսե թեթև զգեստ։ Քիմն այն ձեռք է բերել վինտաժային խանութից։
Քարդաշյանն այն համադրել է մեծ ականջօղերով և հսկայական շագանակագույն հաստ շրջանակներով ակնոցներով։
Քիմի կերպարն իրոք շատ գայթակղիչ է՝ հաշվի առնելով նաև նկարահանումների վայրը ու գունային գամման, որն իրոք ռոմանտիկ մտքեր է տալիս․ ծով, լողափ, մայրամուռ, ալիքներ, չնաշխարհիկ գեղեցկություն՝ մի խոսքով։