Երաժիշտների հայտնի ընտանիքի անդամ Արման Ասատրյանը շքեղ նվեր է ստացել ծննդյան օրվա կապակցությամբ։ Արամ Ասատրյանի թոռն ու Տիգրան Ասատրյանի որդին՝ Արմանն իր 18-ամյա տարեդարձի օրն ավտոմեքենա է ստացել՝ BMW մակնիշի։ Ավագ եղբայրը՝ Արամը, երջանկացրել է Արմանին։
Հատկանշական է, որ նվերը հետաքրքիր կերպ է մատուցվել։ Նախ տորթով ու մոմերով ընտանիքի անդամները շնորհավորել են Արմանին, ապա նրան հանձնել նվերները, նաև՝ Արամի նվերը։ Նա բացել է այն և տեսել «Rolex» բրենդի ժամացույցի տուփ․ շատ է ուրախացել, քանի որ թանկարժեք ժամացույց է նվեր ստացել։
Բայց երբ բացել է այն, գտել է ավտոմեքենայի բանալի։ Նա չէր կարողանում հավատալ աչքերին և կրկնում էր․ «Անհավանական է, անհավանական»։ Արմանը չի կարողացել զսպել արցունքները, անչափ հուզվել էր՝ այդքան ցանկալի ու խիստ անսպասելի նվերից։
Հետո նա գրկել է եղբորը ու շնորհակալություն հայտնել նրան։