Տեսեք՝ ինչպես է Արթուր Ալեքսանյանը տապալում ադրբեջանցուն ու չեմպիոն հռչակվում

Տեսեք ինչպես մեր հպարտությունը՝ Ճերմակ արջ Արթուր Ալեքսանյանը գետնեց ադրբեջանցի մրցակցին՝ հաղթելով նրան 3։1 հաշվով։ Ֆրանսիական Նիցցայում կայացած Հենրի Դեգլանի անվան գերհզոր մրցաշարի եզրափակչում նվաճած ոսկե մեդալն Արթուրն էլ ավելի արժևորեց ադրբեջանցուն հաղթելով։

Նախ Արթուրը 10։1 հաշվով հաղթել էր վրացի Վալերիան Մուրվանիձեին, ապա՝ 8։0 հաշվով հոնդուրասցի Քևին Մեջիային, կիսաեզրափակչում՝ 2։1 հաշվով առավելության հասավ բելառուս Ալեքսանդր Խրաբովիկին, իսկ եզրափակչում շանս չտվեց ադրբեջանցի Օրխան Նուրիևին։

Հիանալի հաղթանակն իրոք պարծանք է մեր ազգի համար, այն էլ հզոր Արթուրի՝ ադրբեջանցի մրցակցի տապալումից հետո։ Թող շարունակական լինի մեր հզոր ըմբիշի հաղթարշավն, ով բազմիցս ապացուցել է իր՝ աշխարհում ու Եվրոպայում լավագույնը լինելը, իսկ 2020-ին մեր երկրի համար օլիմպիական ոսկե մեդալ է նվաճել՝ պատմության գրքում ընդմիշտ գրվելով որպես քսան տարի անց մեր ազգին բաղձալի ոսկին պարգևած մարզիկ։

Ճերմակ արջի հաղթական գոտեմարտը դիտեք 11 ժամ 47-րդ րոպեից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: