Հայտնի օգտատեր Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան էջի միջոցով գրել է՝ Ուկրաինայի նախագահը կրճատումներ է արել իր նախարարների աշխատավարձերը՝ հիմնավորելով, որ այն համարժեք լինի երկրի սոցվիճակին։ Նա հաշվի է առել թոշակները, նպաստներն ու միջին եկամուտներն իր երկրի բնակչության շրջանում:
Զոհրաբյանն այդ որոշումը սխալ է գնահատել՝ նշելով՝ բարձրաստիճան պաշտոնյան պետք է լավ վարձատրվի, որպեսզի նա ո՛չ հեռանա պաշտոնից, ո՛չ էլ սկսի գողանալ։ Նա հակադարձում է՝ Հայաստանում հակառակը եղավ․ աշխատավարձերը բարձրացան, այնինչ չպետք է դա արվեր, այլ Զելենսկիի օրինակին հետևել ու ցածրացնել այն՝ ցույց տալու, որ նախարարը պետք է հասկանա մարդկանց կենսամակարդակը։
Նա նաև նշում է՝ այդ գումարով հնարովոր էր գոնե սահմանամերձ բնակավայրերի թոշակառուներին տասներեքերորդ թոշակ տալ։ Այնուամենայնիվ, Եգանյանը Զելենսկիի քայլը պոպուլիզմ է որակել։ Մանրամասն նրա մտքերին կարող եք ծանոթանալ ստորև՝ գրառման մեջ։