Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ խաբել է բոլորին

Քիմ Քարդաշյանին շատ հաճախ են «բռնացնում» ֆոտոշոփի վրա՝ մկաններ է նկարում, կոնքերն է հարթեցնում, ցելյուլիտն է թաքցնում։ Մոդելը նաև սեփական ներքնազգեստն է արտադրում ու որպեսզի ապրանքը պահանջարկ ունենա, երբեմն բացահայտում է իր գաղտնիքները։

Իր հագուստի հերթական խմբաքանակի թողարկումից առաջ Քիմը սկանդալային խոստովանություն է արել՝ նշելով՝ բոլորին խաբել է։ Պարզվում է՝ երբ բոլորը հիանում էին իր կազմվածքով ծննդաբերությունից հետո, Քարդաշյանը ո՛չ իդեալական կազմվածք ուներ, ո՛չ էլ անկեղծ էր բոլորի հետ։


«Կային ժամանակներ, երբ երեք շերտ ձգող ներքնազգեստ եմ հագել, իսկ մարդիկ գրում էին ինձ․ «Աստված իմ, որքան գեղեցիկ տեսք ունես ծննդաբերությունից հետո»,- նշել է Քիմը։


Ստացվում է՝ երբ Քիմին գովում էին հիանալի կազմվածքի համար, նա, մեղմ ասած խաբում էր և ավելորդ կիլոգրամները թաքցնում ձգող ներքնազգեստի տակ։ Հենց այն վիճակն է, երբ կաղամբի պես է հագնվել, ինչն էլ ստիպել է իրեն սեփական բրենդը հիմնել։ Քարդաշյանի երկրպագուները շոկի մեջ էին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: