Հումորիստ Եվգենի Պետրոսյանը լարված հարաբերություններ ունի դստեր՝ Վիկտորինայի հետ։ ԱՄՆ-ից Ռուսաստան վերադառնալով՝ կինը դատական գործընթացում բռնել է նրա նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի կողմը՝ հիասթափեցնելով հորը։
Եվգենի Վահանովիչի միակ դուստր Վիկտորինան վերջին շրջանում ապրում է ԱՄՆ-ում՝ ամուսնու և երկու երեխաների հետ։ Մի քանի ամիս առաջ կինը որոշել է այցելել Մոսկվա, բայց գալով հայրենիք զանգահարել է ոչ թե հորը, այլ խորթ մորը՝ Ելենա Գրիգորևնային, որի տանն էլ մնացել է այցի ընթացքում։
Եվգենի Վահանովիչը զարմացել է՝ իմանալով, որ դուստրը Մոսկվայում է։ Նա պատահաբար է իմացել, երբ Զաչատևսկի նրբանցքի իր նախկին բնակարան է եկել անհրաժեշտ իրերի հետևից։ Այդ տունը, ի դեպ, ամուսնալուծությունից հետո իրենով է արել Ստեպանենկոն և ինչ-որ ժամանակ չի թողել նախկին ամուսնուն գալ իր իրերի հետևից։
Հիշեցնենք՝ Պետրոսյանը հիմա ամուսնացել է իր օգնականի՝ 30-ամյա Տատյանա Բրուխունովայի հետ։