Հայտնի երգչուհի և հաղորդավարուհի Օլգա Բուզովան ընտրյալի՝ Դավիթ Մանուկյանի հետ հանգիստն է վայելում Թաիլանդի թանկարժեք հյուրանոցում։ Երկրպագուները, սակայն, կասկածում են, որ երգչուհու ընտրյալն ուղղակի օգտագործում է իրեն։ Շատերը վստահ են՝ ամեն ինչի համար Օլգան է վճարում, քանի որ ուղիղ եթերներից մեկի ընթացքում նա ասել էր գները։
Դավիթը հերքել է բոլոր տեղեկությունները․ «Ողջ կյանքիս ընթացքում ոչ մի կոպեկ ոչ մի աղջկանից չեմ վերցրել։ Միշտ ինքս եմ ինձ համար վճարել։ Մի հավատացեք՝ ինչ է գրում դեղին մամուլը»,- նշել է նա։
Սկանդալային ամուսնալուծությունից հետո 33-ամյա Օլգան իր երջանկությունն է գտել 26-ամյա բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ, և, թվում է, նրանց մոտ ամեն ինչ լուրջ է։ Զույգն ապրում է մոսկովյան բնակարանում՝ միասին։
Ամանորյա տոները զույգն անցկացրել է Կուրշավելում, իսկ հետո մեկնել է տաք երկրներ՝ Թաիլանդ, որտեղ մեկ օրվա արժեքը 90 հազար է։