Մինչ Քարդաշյան քույրերից ավագները՝ Քիմն ու Քորթնին, և կրտսերները՝ Քայլին ու Քենդել Ջեններները, կոմպլիմենտներ են ստանում, Քլոե Քարդաշյանն միայն քննադատության էր արժանանում։ Նա ողջ կյանքի ընթացքում լսել է «ամենագեր Քարդաշյան քույր»։
Ինքն իրեն այդպիսին չի համարել, բայց ծաղրի առարկա է դարձել։ Բայց ամեն ինչ փոխվել է։ Քլոե Քարդաշյանին լրջորեն զբաղվել իրենով ստիպել է դստեր ծնունդը՝ 2018 թվականին։
Շաբաթական հինգ մարզումը և խիստ սննդակարգը բերեցին նրան, որ առաջին հինգ ամսվա ընթացքում գցել է 15 կգ։ Հիմա նա շարունակում է գործընթացն ու այնքան նիհար ու սլացիկ տեսք ունի, ինչպիսին երբեք չի ունեցել։
Քլոեն անգամ գիրք է թողարկել՝ «Ուժեղներն ավելի լավ տեսք ունեն մերկ», որում կիսվել է մարմնի գեղեցկությանը ու ոգու ուժին հասնելու գաղտնիքներով։
Քլոեն կյանքի ընթացքում շատ դժվարություններ է հաղթահարել և հիմա դրանց մասին անկեղծ գրել է գրքում։