Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր, «Kylie Cosmetics» բրենդի սեփականատեր Քայլի Ջենները մտադիր է իր անվան թանգարան բացել։ Նրա ընկերությունն արդեն հայտ է ներկայացրել երկու ապրանքանիշների գրանցման համար՝ Kylie Kon» և «Kylie Museum»։
Երկրորդի բնութագրից բխում է, որ կազմակերպությունը կանցկացնի ցուցադրություններ, էքսկուրսիաներ, ինտերակտիվ միջոցառումներ, բյութի սեմինարներ և այլն։ Թե ինչ է թանգարանում ցուցադրվելու, դեռևս պարզ չէ։
Պարզ է մի բան․ Քայլին հայտնի ու հզոր ժամանակակից ինֆլուենսեր է և իր թանգարանը հաստատ մեծ պահանջարկ կունենա։
Հարկ է նշել՝ Քայլին միակ հայտնի դեպքը չէ, որ մտադիր է սեմինարներ և երկրպագուների հետ հանդիպումներ կազմակերպել։ Օրինակ, ավելի վաղ Գվինետ Փելթրոուն և իր «Առողջության Goop ընկերությունը» կոնֆերանս էին կազմակերպել Սան Ֆրանցիսկոյում։ Մասնակցության գինը տատանվել է հազարից երկուսուկես հազար ԱՄՆ դոլար։ Քայլին վստահ է, որ կկարողանա իր հետևորդներին առաջարկել յուրահատուկ մտավոր արտադրանք։