Հայտնի երիտասարդ դերասանուհի Մերի Հակոբյանն այս պահին հանգստանում է Թաիլանոդում։ Նա տարին սկսել է հանգստի մեկնելով: Գեղեցկուհին աառային շնչով հիանալի լուսանկարներ է հրապարակում՝ ցույց տալով՝ ինչպես է վայելում հանգիստը։
Թեպետ Մերին հիմա քիչ է նկարահանվում, տարին ծանր էր կրթություն ստանալու առումով․ նա սովորում է Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ռուսական ինստիտուտում՝ Մոսկվայում։
Քննական շրջանը դեռ չի մեկնարկել և Մերին այս ժամանակն օգտագործում է հանգստի ու թարմ ուժերով աշխատանքի վերադառնալու համար։
Հուսանք՝ մոտ ժամանակներս նա ավելի հաճախ կհամատեղի աշխատանքն ուսման հետ և նրա հիանալի դերասանական խաղին ավելի հաճախ ականատես լինելու բախտ կվիճակվի հանդիսատեսին։ Իսկ մինչ այդ, մնում է հիանալ նրա չնաշխարհիկ գեղեցկությամբ տեսարաններով լի լուսանկարներով։
Մեկը մեկից ոճային, անկրկնելի կերպարներով է ներկայանում Մերին, թեթև շպարն էլ ընդգծում է իր գրավչությունը։
Սանրվածքն էլ միշտ տարբեր է՝ ընտրված կերպարին համահունչ։