Տեսեք՝ ինչ է ասել լրագրողներին ապօրինի որդեգրման համար մեղադրվող Ռազմիկ Աբրահամյանը (տեսանյութ)

«Հանրապետական ծննդատան» նախկին տնօրեն, ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանն այսօր խուսափել է պատասխանել ժուռնալիստների հարցերին․ «Ջերմություն ունեմ, վատ եմ ինձ զգում դատապաշտպանիս հարցրեք ձեր հարցերը»,- նշել է նա՝ բարձրանալով աստիճաններով։

Հակադարձելով ժուռնալիստի դիտարկմանը՝ կորած երեխաների ծնողների՝ իրեն կրկին կալանավորելու պահանջին՝ Աբրահամյանը նշեց․ «Ծննդատները հեչ առնչություն որդեգրման հետ, շատ բան են պատմում ծնողները, դրանք սուտ ու սխալ, կեղծ հավաքածու անդամներ են»։ Հաջորդիվ հնչող բոլոր հարցերն Աբրահամյանն անպատասխան թողեց, միայն պնդում էր՝ ծննդատների՝ որդեգրման գործընթացի հետ կապ չունենալու մասին։

Ուղիղ հարցերից կարողացավ խուսափել, ոչ մի հարցի այդպես էլ չպատասխանելով, միայն պնդում էր․ «Խնդրում եմ՝ ավելորդ հարցեր չտալ։ Ծննդատներն առհասարակ առնչություն չունեն որդեգրման հետ»: Հակադարձմանը, որ ԱԱԾ-ի նյութերում նույնպես նշվում է, Աբրահամյանն ասել է․ «Շատ բան է նշվում ԱԱԾ հաղորդագրության մեջ»։

Փաստորեն այս խայտառակության հեղինակը քիչ է կալանավորված չէ, դեռ մի բան էլ խուսափում է պատասխանել հարցերին, ստում ու սողոսկելով դուրս է պրծնում ամեն ինչից։ Հուսանք՝ այս ամենը նման կերպ չի մնա ու կորած երեխաները կգտնվեն։ Սարսափելի է պատկերացնել՝ որքան օջախ է զրկվել մանկան ճչից ինչ-որ թափթփուկների հանցանքների պատճառով։ Խնդիրը լուծելի է և պատկան մարմիններն այժմ զբաղված են դրա լուծմամբ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: