Տեսեք՝ ինչպես է Քիմ Քարդաշյանը տոնել դստեր ծննդյան օրը

Հայկական ծագմամբ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի կրտսեր դուստրը՝ Չիկագոն, դարձել է երկու տարեկան; Ողջ ընտանիքը շնորհավորել է փոքրիկին՝ լավագույն մաղթանքները հղելով։

Չի-Չիի ծնողները նրա համար իսկական հեքիաթային տոն են կազմակերպել՝ շքեղ տորթով և ոճային խաղերով:

Մինի Մաուսի ոճով տոնի ընթացքում հյուրերին սպասում էր թեյախմություն՝ ծաղիկներով և Մինի Մաուսի տեսքով տորթով, դիսնեյան ոճով զարդարված քաղցրավենիքով սեղանի շուրջ:

Փորձելով քաղցրավենիքը՝ երեխաները սկսեցին նկարել՝ հատուկ կազմակերպված ժամանցի վայրում։

Իսկ հատուկ հրավիրված դիմահարդարները նրանցից շատերի դեմքներին ակվա-գրիմ են արել:

Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը շատ է սիրում մուլտֆիլմները և, ինչպես իր տարիքի շատ երեխաներ, անչափ հավանել էր ծննդյան հավաքույթը։

«Ծնունդդ շնորհավոր, իմ փոքրիկ Չիկագո։ Չեմ կարող հավատալ, որ արդեն երկու տարեկան ես։ Սիրում եմ տեսնել, թե ինչպես ես օրեցօր մեծանում, իմ խելացի՛, համարձա՛կ ու զվարճալի՛ աղջնակ։ Մայրիկը սիրում է քեզ»,- գրել է Քիմը՝ տեղադրելով Չիկագոյի լուսանկարը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: