Ահասարսուռ նորություն՝ Նաիրա Հարությունյանից։ Րոպեներ առաջ հայտնա բերվել է Գեորգի Կուտոյանի դին։ ԱԱԾ-ի 39-ամյա նախկին պետի դին գտել են երևանյան Պարույր Սևակի անվան փողոցի բնակարանում՝ մարմնական հրազենային վիրավորմամբ։
Հայկ Գրիգորյանը, որը նախագահում է քննչական կոմիտեն, հանձնարարել է՝ դեպքի վայրում աշխատեն իր տեղակալ Արթուր Մելիքյանն ու իր տեղակալ Վ.Մեսրոպյանը:
Կուտոյանն ծնվել է 1981-ի սեպտեմբերի 30-ին՝ Երևանում։ Ավարտել է ՌԴ Ռոստովի պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետը և ՀՀ ԳԱԱ մագիստրատուրան՝ պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն։ ԱԱԾ-ն սկսել է գլխավորել Սերժ Սարգսյանի նշանակմամբ՝ 2016-ի փետրվարին, երբ լքել է գլխ․ դատախազի տեղակալի պաշտոնը։ 2011-ից 2016-ին եղել է նախագահի օգնականը։ Ուներ կին ու որդի։
Ողբերգական դեպքից ուրիշ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Կա ինքնասպանության վարկած, որը պաշտոնապես չի հաստատվել, բայց և չի հերքվել ոչ մի տեղից։