Լեգենդներ Ռոբերտ Դե Նիրոն և Մարտին Սկորսեզեն նշում են ընկերության 40-ամյակը

Հոլիվուդյան հայտնի դերասաններ Ռոբերտ Դե Նիրոն և Մարտին Սկորսեզեն նշել են ընկերության 40-ամյակը։ Նրանք տղամարդկային ընկերության օրինակ են, ինչպես արվեստում, այդպես էլ կյանքում։ Վերջին տասնամյակների ընթացքում նրանք հիանալի գլուխգործոցներ են ստեղծել միասին։

Առաջին անգամ նրանք միավորվել են Նյւ Յորքի «Փոքրիկ Իտալիա» թաղամասում նկարահանված «Զայրացած փողոցներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ 1973 թվականին։ Նրանք չէին կարող պատկերացնել անգամ, որ այդ հանդիպումը ողջ կյանքի ընկերության պատմության սկիզը կլինի։

«Կարծում եմ՝ աներևակայելի կերպով բախտս բերել է, որ նման ամուր ու երկարատև ընկերություն ենք ստեղծել։ Չեմ կարող կյանքս առանց իրեն պատկերացնել»,- նշել է Դե Նիրոն։

Քառասուն տարվա ընթացքում նրանք միասին աշխատել են ինը ֆիլմերում՝ «Տաքսիստ» (Taxi Driver) 1976 թվականի արտադրության, «Կատաղած ցուլ» (Raging Bull) 1980 թվականի, «Կնքահայրը» ֆիլմի բոլոր մասերի (Goodfellas) 1972, 1974 և 1990 թթ, «Կազինո» (Casino) 1995 թ։ Նրանց վերջին համատեղ աշխատանքը «Իռլանդացի» (The Irishman) դրաման է, որն այս տարի առաջադրվել է «Օսկարի» 10 անվանակարգերում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: