Տաթևիկ Ռևազյանը մատուցող կաշխատի․ ահա, թե ինչու

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռեւազյանն այսoր բարեգործական ակցիա կիրականացնի՝ որպես մատուցող աշխատելով երևանյան «ROOMZ» սրճարանում։ Տաթևիկն այսoր կաշխատի 3,5 ժամ՝ 19:30-ից 23:00-ը և իր թեյավճարները կուղղի փոքրիկ Տիգրան Ամիրխանյանի բուժմանը՝ «Մենք ենք» հիմնադրամին։

Հիանալի մտահղացում ունի սրճարանը՝ հրավիրելով հայտնի մարդկանց և այդկերպ ներգրավելով նրանց բարի գործերում։ Տաթևիկի օրինակը թող ծառայի բոլորի համար, ովքեր ոչ թե ցուցադրում ու խոսում են բարձգործության մասին, այլև անում են այն։


Այս գեղեցկուհի պաշտոնյան իրապես բոլորին իր քայլով մտածելու տեղիք է տալիս ու հպարտություն առաջացնում։ Կարևորը շատ թեյավճար հավաքվի և Տիգրանին բուժելու համար անհրաժեշտ գումարը հավաքվի։

Թող շարունակական լինի այսպիսի սրտի պոռթկումը, մարդասիրությունը ոչ միայն Տաթևիկի, այլև մյուս պաշտոնյանների, հանրային դեմքերի կողմից։ Նրանք բարեգործությամբ կարող են կյանքեր փրկել՝ բազում ժպիտներ պարգևելով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: