«Ռազմիկ Աբրահամյանն իմ երեխային վաճառել է, պետք է պատասխան տա»․ մայր

«Հանրապետական ծննդատան» ապօրինության հերթական զոհը 2000 թվականի փետրվարի 16-ին դստերը՝ Ստելլային լույս աշխարհ բերած Սյուզաննա Պատվականյանն է։ Նա երեխայի մասին տեղեկություններ է պահանջում․ «Ապրիլի 24-ին հիվանդանոցում հրդեհ է բռնկվում: Նշանակում է՝ Ռազմիկ Աբրահամյանը հրդեհում է իր աշխատասենյակը, որպեսզի փաստաթղթերը վերացնի: Լրատվամիջոցներում հայտնվում է տեղեկություն, որ 1996ից սկսած բոլոր փաստաթղթերը ոչնչացվել են: Հանցագործներն այսպես հետքերն են վերացնում:

2000 թվականին անչափահաս տարիքում ծննդաբերել եմ աղջկաս: Նախօրոք Ռազմիկ Աբրահամյանի հետ պայմա նավորվել ենք՝ անչափահասի ծննդաբերությունն իրավապահ ներին չհայտնեն: Նագումար պահանջեց, որպեսզի հայրիկը քրեական պատասխանատվոթյան չենթարկվի։ Մենք գումարը չվճարեցինք, և մեզ հետ այսպես վարվեց: Ասեց՝ մայրիկին ասեն՝ երեխան ապրող չէ, մահանում է: Ինձ ստիպեցին հրաժարվել երեխայից: Ավելի ուշ փաստաթղթերից պարզ է դարձել՝ երեխանողջ է և 3 ամսա կանում որդեգրվել է։

Հետաքրքիր է՝ 3 ամիսը որտե՞ղ է եղել իմ երեխան: Օրենքի համաձայն գաղտնի են պահում՝ ում կողմից է որդեգրված իմ երեխան, բայց փաստում են՝ որդեգրված է: Երեխայինծննդաբերությունից հետոչեմ տեսել, ծննդաբերության ժամանակեմ տեսել, լսելեմ ճիչը: Ինձասում էին՝ պետքէ ծննդական հանես, երեխան երբ մահանա պետք է ծննդականով գրանցենք: Ծննդակն ենք հանել, անունը դրել ենք Ստելլա Պատվականյան։ Երբ ծնվեց, արագ-արագ երեխայիս տարան։ Ռազմիկ Աբրահամյանը կեղծել է փաստաթուղթը, սպիտակ թղթի վրա գրել եմ՝ մայրն եմ ու ունեցել եմ երեխայիս՝ Ստելլա Պատվականյանին ու ստո րագրել եմ այդ թղթի տակ: Հիմա ես դատա կան գործընթացի մեջ եմ, ամենինչ անում էին՝ այս գործը չբացահայտվի, բայց հեղափոխությոնից հետո հույսունեմ՝ այս գործը կբացահայտվի։ 2011 թվականից դիմել եմ դատախազություն և այս գործին ընթացք եմ տվել: 6 տարի է՝ դատախազությունը հովանավորում է մանկավաճառներին, որպեսզի գործը չբացահայտվի, և ես երեխայիս չհասնեմ:

Դատախազի օգնական Արմեն Հարությունյանն ինձ ընդունել է և խոստացել է, որ օրենքի շրջանակ ներում ամեն ինչ կպարզվի: Հիմա իմ գործը գնացել է Մաշտոցի քննչական բաժին, և հույս ունեմ՝ 10 օրվա մեջ նյութերը պատրաստ կլինեն և ինձ տեղեկություն կհայտնեն: Հետչեմ կանգնելու, անգամ մազերսէլ ճերմակեն գտնելուեմ երեխայիս ու հանցագործները պետք է օրենքի ողջ խստությամբ պատժվեն: Չէիպատկերացնում՝ մանկավաճառներըերեխայիս լույս աշխարհ գալուն են սպասում։ Մեկ րոպե անգամ հետ չեմ կանգնելու: Ռազմիկ Աբրահամյանն իմ երեխային բարուրում վաճառել է, պետք է պատասխան տա»,- նշել է նա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: