Հայ պարծանք, հրաշք երգչուհի Արաքս Մանսուրյանը հայաստանյան քաղաքացիություն է ստացել։
«Այսoր՝ Հայաստանի հանրապետության քաղաքացիությւն ստանալու կապակ ցությամբ, անձնագիր եմ հանձնել անչափ սիրելի երգչուհի Արաքս Մանսուրյանին»,- հայտնել է անձնագրերի և վիզաների վարչության ղեկավար Մնացական Բիչախչյանը՝ տեղադրելով լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում։
Պաշտոնյան շնորհավորել է Մանսուրյանին և ուրախություն հայտնել, որ ինքն է կատարում այդ մեծ պատիվը։
Արաքս Մանսուրյանը հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ու նկարիչ Մհեր Մանսուրյանի քույրն է և Շուշան Պետրոսյանի մայրը։ Արաքս Մանսուր յանը ծնվել է 1946-ի օգոստոսի 1-ին՝ Բեյրութում։ Թեև հայրենադարձվել ու ուսումն այստեղ է ստացել, այնուամենայնիվ, մեծագույն ճանաչման արտերկրում է արժանացել՝ 1992ից հանդիսանալով Սիդնեյի օպերային թատրոնի մեներգչուհի։
Արաքս Մանսուրյանն այժմ դասավանդում է Սիդնեյի կոնսերվատորիայւմ՝ ծանոթացնելով օտարազգիներին հայկական երգարվեստին։ Նրա շնորհիվ այլազգի երգիչների շուրթերից հնչում են Կոմիտաս, Մելիքյան, Կանաչյան, Սպենդիարյան և այլն։