Դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հերթական անգամ դարձել է «Guess» նորաձևության տան դեմքը։ 50-ամյա աստղը նկարահանվել է «Guess&Marciano»-ի գովազդային արշավի գարնանային հավաքածուում։
Գովազդային նոր հավաքածուի նկարահանումները տեղի են ունեցել Սանթա Մոնիկայում և Փասադենայում:
«Յուրաքանչյուր անգամ, երբ ես նման համագործակցության եմ մասնակցում, մտածում եմ կերպարի մասին, որը պետք է մարմնավորեմ: Մենք շատ ուրախ ենք աշխատել այս հավաքածուի շուրջ։ Այս անգամ ընտրել եմ 60-ականների Սոֆի Լորենի և 80-ականների Մադոննայի միքսը»,- նշել է Ջենիֆեր Լոպեսը:
«Ուրախ եմ կրկին Ջենիֆեր Լոպեսին տեսնել «Guess&Marciano»-ի գովազդային արշավում։ Ջենիֆերը շարունակում է լայնացնել սահմանները երաժշտությունում, նորաձևությունում և կինոարտադրությունում՝ ցուցադրելով, թե ինչպիսին պետք է լինի կինը։ Նա ինքնավստահ է, զգայուն և համարձակ։ Այս արշավը ցույց է տալիս Ջենիֆերի բնական գեղեցկությունը, ինչով էլ պայմանավորված է նրա՝ նորաձևության իկոնա լինելը»,- նշել է «Guess&Marciano» բրենդի կրեատիվ տնօրեն Փոլ Մարչիանոն։