«Տարիներ»․ պրեմիերա՝ Զարուհի Բաբայանից, որը չպետք է բաց թողնեք

Հրաշք երգչուհի Զարուհի Բաբայանը պրեմիերա ունի՝ «Տարիներ»։ Երաժշտության հեղինակը Տիգրան Պետրոսյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը։ Ոճային տեսահոլովակի ստեղծողը Վահագն Ստեփանյանն է, գործիքավորումը՝ Արման Մնացականյանի, Նիկողայոս Վարդանյանի, Դանիել Մելքոնյանի։

Հիանալի, նորաոճ ու անկրկնելի տեսահոլովակ է ստացվել՝ ջազային անկրնելի ստեղծագործություն։ Թեպետ այս ոճը բնորոշ չէ Զարուհուն, բայց նա շլացուցիչ է այս կերպարում։ Ողջ տեսահոլովակը սև-սպիտակ է, բայց հիանալի երևում են գունային երանգները։ Զարուհին էլ հրաշալի տեսք ունի՝ թեթև խիստ շպարով, անչափ գրավիչ, նուրբ ու գայթակղիչ։

Երկրպագուները հիացած են․ «Զարուհի ջան, աննման ես, ապշած եմ, բրավո», «Շնորհավորում եմ հիանալի կատարում», «Զարուհի Բաբայան ջաաան, շնորհավոոոր, շաաատ լավնա», «Զարուհի ջան, հրաշալի կատարում է, բրավո»,

«Անկրկնելի կերպար է, շատ հավանեցի, բրավո», «Շնորհավորում եմ, սիրելի Զարուհի, հաճույք ստացանք», «Բրավո, շաաաաատ լավն էր, շաաաատ գեղեցիկ և ճաշակով տեսահոլովակ, կատարումն էլ՝ հրաշալի»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: