Հայ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանին ներկայացնող «Agence Masis Opéra» hամերգային գործակալությունը հայտարարությւն է տարածել՝ ի ցույց դնելով ապացույցներ, որ «Semper Operaball»-ն հետաքրքրված էր Ռուզանի՝ Դրեզդենում փետրվարի 7-ին կայանալիք օպերային պարահանդեսի ընթացքում ելույթում։
Հիշեցնենք՝ «Semper Operaball»-ի ներկայացուցիչները հայտարարության մեջ հերքել են ադրբեջանցի տենոր, օպերային դիվա Աննա Նետրեբկոյի ամուսին Յուսիֆֆ Էյվազովի հասցեին հնչեցրած մեղադրանքները, որ վերջինս ցանկություն չի հայտնել մի բեմում երգել Ռուզան Մանթաշյանի հետ՝ քաղաքական պատճառներով:
Ավելին, Էյվազովն հայտարարել է՝ «Semper Opera Ball»-ն երբեք բանակցություններ չի վարել Մանթաշյանի հետ, իսկ կազմակերպության գեղղեկավար Հանս Յոահիմ Ֆրեյն իբր Ռուզան Մանթաշյանի հետ պայմա նագիր չի կնքել պարահանդեսային միջոցառմանը ներկայանալու շուրջ:
Իրապես խայտառակություն է մեր հրաշք երգչուհուն չհրավիրելը, ինչը կրկին քաղաքական ենթատեքստ է պարունակում ու փչացնում է մշակույթն ու արվեստը։ Ճիշտ չէ` քաղաքական ենթատեքտ է ստանում մշակութային իրադարձությունը։ Միթե արվեստի աշխարհում տիրում է քաղաքականությունը՝ կեղտոտ օրենքներով։ Հուսանք՝ իրավիճակը կկարգավորվի արվեստին համապատասխան խաղաղ ձևով։