Մանրամասներ՝ «Դալմա Գարդեն Մոլի» ցնցումներից․ հայտնի է՝ երբ այն կվերսկսի աշխատանքը

Օրերս՝ հունվարի 9-ին, «Դալմա Գարդեն մոլում» տեղի ունեցած ցնցումների արդյունքում մոլի ղեկավարությունը որոշել է ստուգումներ անցնացնել և փակել է այն։

Նշվում էր՝ մոլը փակ կլինի մինչև հունվարի 14-ը, սակայն այն այսօր այդպես էլ չբացվեց։ Եվ ահա րոպեներ առաջ մոլի մամուլի քարտուղարությունը հայտնել է՝ այն կբացվի 7-10 օրվա ընթացքում։
Նշված է՝ ԱԻՆ-ը հերքել է երկրաշարժ լինելու վարկածը։ Քաղշիննախն էլ նշել է՝ պատճառն օդափոխության համակարգի փչացածությունն է եղել, և դա վտանգավոր չէ։


Մոլից հայտնել են նաև, որ մարդկային կյանքը գնահատելով, որոշել են ավելի խորը հետազոտություններ իրականացնել և դրա համար մասնագետները Մոսկվայից են հրավիրվել։ Մոլի ղեկավարությունը ցանկանում է հստակ իմանալ, որ ամեն ինչ կարգին է, նոր թույլատրել մարդկանց մուտքը։

Ղեկավարությունը դիմել է նաև պետմարմիններին և սպասում է դրանց գրավոր եզրակացությանը՝ շենքի անվտանգության շուրջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: