Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել

Այսoր տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը և որոշում է կայացվել Գրիգորյանին ազատ արձակել կալանքից՝ ստորագրությամբ։ Այսoր դատավոր Մնացական Մարտիրոսյանի ղեկավարությամբ կայացած դատն արտահերտ էր՝ գեներալի առողջության վատթարացման հետ։

Նիստին փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը հաստատել է Գրիգորյանի ծանր վիճակը և ներկայացրել է «Նաիրի» ԲԿ-ից ստացած թուղթն ըստ որի նրա վիճակը համատեղելի չէ կալանքի հետ։ Գրիգորյանը երեկվանից հիվանդանոցում է՝ արհեստական շնչառական սարքին միացված, վիճակը ծանր է։

Հիշեցնենք՝ գեներալը մեղադրվում է զենքի ու զինամթերքի ապօրինի պահման, պետական գույքի յուրացման, մեկ միլիարդի չափով հարկերից խուսափելու, պետական միջոցները վատնելու և գույք հափշտակելու մեջ։

Թեպետ այս որոշումը բավականին իրարանցում է առաջացրել մարդկանց մոտ, բայց այն անբեկելի է։ Մտածելու տեղիք է տալիս, արդյոք այս դեպքում հումանիզմի հետ գործ ունենք, թե պարզապես օրենքի տառի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: