Հրատապ․ Պուտինը ստորագրել է Պետդումայի պաշտոնանկության որոշումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Պետդումայի պաշտոնանկության որոշումը։ Կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է կառավարության՝ ամբողջ կազմով հրաժարականի մասին, որն էլ ընդունվել է նախագահի կողմից՝ շնորհակալություն հայտնելով նախարարներին ու կառավարության անդամներին։

Պուտինը խնդրել է վերջիններիս կատարել պարտականությունները՝ մինչ նոր կաբինետ կձևավորվի։ Նախագահը հայտնել է նաև, որ նոր պաշտոն կստեղծվի՝ անվտանգութան խորհրդի փոխնախագահ, որն էլ կզբաղեցնի Դմիտրի Մեդվեդևը։

Այսօր իր հղած ուղերձում Պուտինը հայտնել նաև, որ Ռուսաստանն ուժեղ նախագահական երկիր պիտի մնա, իսկ նա՝ որպես նախագահ, պետք է վարչապետին ու մյուս նախարարներին պաշտոնանկ անելու իրավունք ունենա, թեպետ և առաջարկել է, որ Դուման ընտրի վարչապետին։ Վերջում Վլադիմիր Վլադիմիրովիչը հայտարարել է զինված ուժերի ու ուժային կառույցների ղեկավարման իրավունքի պահպանման մասին։

Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում ռուսաստանյան քաղաքական ասպարեզում։ Հետաքրքիր է՝ ինչ անդրադարձ կլինի հայաստանյան քաղդաշտի համար, բայց ակնհայտ է՝ փոփխություններ կլինեն։ Մնում է սպասել լուրերին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: