«Կարմիր թավիշ» տորթը գեղեցիկ է ու անչափ համեղ, անպայման փորձեք պատրաստել։
Անհրաժեշտ է
Ալյուր՝ 490 գ
Շաքարավազ՝ 300 գ
Կարագ՝ 200 գ
Մածուն՝ 300 գ
Ձու՝ 3 հատ
Փխրեցուցիչ՝ 10 գ
Սոդա՝ 1 թ/գ
Աղ՝ 1/3 թ/գ
Ներկանյութ կարմիր՝ 1,5 թ/գ
Կրեմ
Պանիր սերուցքա-կաթնաշոռային՝ 350 գ
Սերուցք 33%՝ 400 գ
Շաքարի փոշի՝ 150 գ
Պատրաստման եղանակը
Սերուցքային կարագն ու շաքարավազը հարել մինչ սպիտակի՝ ավելացնելով ձու և հարելով ևս 5-7 րոպե։ Առանձին միավորել ալյուրն աղը, փխրեցուցիչն ու սոդան և ներմուծել ձվային զանգվածին։ Մածունին խառնել ներկանյութն ու ներմուծել խառնուրդի մեջ։ Խմորը պետք է լինի ոչ շատ խիտ, բայց ոչ շատ ջրիկ։ Կիսել խմորը երեք մասի ու թխել կաղապարի մեջ՝ 180 աստիճանի ներքո 25 րոպե։ Պատրաստ լինելն ստուգել փայտիկով։
Սառեցրած սերուցքը հարել՝ ավելացնելով շաքարի փոշի։ Ներմուծել պանիրը ու խառնել մինչ միասեռ դառնա։ Խմորաշերտերի վերև հատվածը կտրել ու մանրացնել բլենդերում։ Հավասարաչափ պատել կրեմով, հավաքել իրար վրա և կրեմապատել։ Զարդարել՝ ըստ ցանկության։ Դնել սառնարանը 3-4 ժամով։