Հայ սցենարիստը հավակնում է «Օսկարի»․ հիանալի լուր

Ամերիկյան կինոմատոգրաֆիկ արվեստների ակադեմիան հայտարարել է «Օսկար-2020»-ի հավակնորդների անունները: Ամենասպասված և ամենահեղինակավոր մրցանակի հանձննման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 9-ին:

«Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգի հաղթողի կոչմանը հավակնում է նաև հայկական ծագմամբ ամերիկացի սցենարիստ, պրոդյւսեր և ռեժիսոր Սթիվեն Զաիլլյանը, ով գրել է «Իռլանդացի» ֆիլմի սցենարը:

«Իռլանդացի» կրիմինալ դրաման, որի ռեժիսորն է Մարտին Սկորսեզեն, նկարահանվել է Զաիլլյանի սցենարով։ Այն պատմում է ծերանոցում ապրող տղամարդու մասին, որը 1950ական թվականններին եղել է Իռլանդացի անունով կրիմինալ հեղինակություն։ Ֆիլմւմ նկարահանվել են այնպիսի լեգենդար դերասաններ, ինչպիսին են Ռոբերտ ԴեՆիրոն և Ալ Պաչինոն:

Սթիվեն Զաիլլյանն արդեն «Ոսկե Գլոբուսի», «Օսկարի» և ուրիշ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, որոնց նա արժանացել է «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար: Հիանալի է ու անչափ մեծ հպարտություն՝ նման մարդը հայ է ու հայկական ազգանուն ունի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: