Իսրայելցի 34-ամյա մոդել Բար Ռաֆաելին այսօր երրորդ անգամ մայր է դարձել։ Նա ամուսնուն՝ Ադի Էզրային որդի է պարգևել։ Երրորդ հղիության մասին Բարը հայտնել է ինստագրամյան էջում՝ հեռուստաաստղ Ասի Ազարի հետ համատեղ տեսանյութում։ Նրա հետ, ի դեպ, նա վարում էր Թեր Ավիվում կայացած «Եվրատեսիլ-2019»-ի եզրափակիչը։
Նշենք՝ Ռաֆաելին ծնվել է ընտանիքում, որտեղ կար չորս երեխա։ Մոդելը հարցազրույցներում հաճախ նշել է, որ երաում է բազմազավակ ընտանիքի մասին, ինչպիսին իր ընտանիքինն էր․ «Կարծում եմ՝ կյանքիս հաջորդ տասը տարին կտրամադրեմ ընտանիքիս»,- նշել է Բարը։
Նշենք՝ Լեոնարդո Դի Կապրիոյից բաժանվելուց հետո Ռաֆաելին հանդիպել է մարդու, ով աջակցում է նրա՝ երեխա ունենալու ցանկությանը։
2015-ի սեպտեմբերին Բարն ամուսնացել է իսրայելցի գործարար Ադի Էզրուի հետ։ Հաջորդ տարի ծնվել է նրա առաջնեկը՝ դուստր Լիվը, իսկ մեկ տարուց էլ մյուս դուստրը՝ Էլը։