Քորթնի Քարդաշյանը զայրացրել է թուրքերին

Հայազգի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը, որը քրոջ՝ Քիմի պես ակտիվ է սոցցանցերում, իր հրապարակած լուսանկարով թուրք հետևորդների դժգոհություններին է արժանացել։

Քորթնին երեկ լուսանկար է հրապարակել՝ տեղադրելով անչափ ախորժելի փախլավայի լուսանկարը և մակագրելով այն․ «Հայկական փախլավա՝ ձեռքի պատրաստած» և ախորժակով լի սմայլիկով։ Ինստագրամյան ավանդական շարքի լուսանկարն անչափ բուռն քննարկումների է արժանացել՝ ամենուրեք ապրող թուրքերի կողմից։

Թուրք հետևորդները զանգվածորեն սկսեցին ապացուցել Քորթնիին, որ փախլավան հայկական չէ, այլ իրենց ազգային թուրքականն է։ Նրանք գրել են․ «Փախլավան մերն է, հայերինը չէ», «Մի անցեք սահմանները, փախլավան մերն է ու միայն մերը»։

Թուրքական ԶԼՄ-ները նույնպես չեն լռում՝ տարատեսակ վերնագրերով շոշափելով թեման։ Նման ռեակցիայի պատճառը ոչ միայն Քորթնիի և Քիմի՝ Հայոց Ցեղասպանության ընդունման և դատապարտման շուրջ տարվող ակտիվ աշխատանքն է։ Հիմա էլ հերթական «հայամետ» գրառումն է բողոքի ալիք բարձրացրել։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: