Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը նորություններ է հայտնել եղանակի հետ կապված։ Ձյուն սիրողների ու սպասողների համար երեկ լավ oր էր․ այն վերջապես տեղաց։ Բայց, դրա հետ մեկտեղ կցրտի։ Այսoր ցերեկը դադարել են հանրապետության ողջ տարածքի տեղումները։

Այսoր ձյուն էր տեղում Վայոց ձորում, Արցախում և Սյունիքում։ Ամսի 14-ից 18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամի կլինի՝ հարավ-արևելքից փչող՝ 3-8մ/վ արագությամբ։ Ամսի 14-ից սկսած կցրտի 6-ից 8 աստիճանով։

Փաստորեն, հին նոր տարվա oրն իսկական ամանորյա ձյուն ու ցրտեր է բերել։ Բայց դա չպետք է խանգարի այս հիանալի oրը տոնական անցկացնելու համար ու, ինչու ոչ, վայելելու ամանորյա զարդարված քաղաքը՝ ձյան ներքո, չէ որ վաղն արդեն ամանորյա տրամադրությունն ինքստինքյան կանցնի՝ իր տեղը զիջելով գարնանային տաք oրերի սպասումներով։ Տեսնենք՝ ինչ եղանակ կլինի այսքան տաք ձմեռվանից հետո ու երբ կգան տաք oրերը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: