Ձյուն է գալու․ Սուրենյանը մանրամասներ է հայտնում

ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իրապես հիասքանչ նորություն է հայտնել ձմեռային հեքիաթային եղանակի սիրահարների համար։ Այսoր երեկոյան մեզ մոտ են գալիս սևծովյան ցիկլոնները, որոնք իրենց հետ բերում են այդքան սպասված ձյունը։ Մեր հրաշք երկրի հյուսիսում և կենտրոնում այս գիշեր և վաղը ցերեկը ձյուն կգա։ Ձյան շերտը կլինի 4-ից 8սմ, իսկ Սյունիքում, Վայոց Ձորում և Արցախում՝ 8-ից 13սմ։

Այսoր ուշ երեկոյան ձյուն կտեղա Երևանում՝ շարունակվելով ողջ գիշեր, իսկ վաղը ցերեկը կդադարի։ Երևանում կլինի 4-ից 6 սմ բարձրությամբ ձյուն։

Այս հիասքանչ նորությունը հատկապես նրանց համար է, ովքեր ամանորյա oրերին սպասում էին սպիտակ հեքիաթին, բայց այդպես էլ չստացան այն։ Եղանակը, կարծես, «մեղքերն է քավում» ու ուշ, բայց ոչ ուշացած մատուցում ձմեռային ձյունապատ հեքիաթը։

Ինչևէ, դեռ տոնական լուսավորությամբ հեքիաթային ձյունը վայելելու մի քանի oր կա։ Այնպես որ, հիմա լավագույն ժամանակն է քաղաքային զբոսանքների համար՝ ընտանիքով ու ընկերներով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: