Հայտնի է դարձել՝ երբ կհանգստանան մեր երեխաները գարնանը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2019/20 ուստարվա գար նանային արձակուրդները կլինեն մարտի երկրորդ կեսին։
Այսպես ամենափոքրիկները՝ առաջին դասարանցիները, կհանգստանան մարտի 16-ից 29, երկրորդ դասարանցիները՝ մարտի 23-ից 29, իսկ երրորդից տասներկուերորդ դասարանցիները՝ մարտի 23-ից 29։
Ինչ խոսք՝ հիանալի նորություն է ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների համար՝ հաշվի առնելով, որ ձմեռային արձակուրդները միշտ չափազանց կարճ են տևում, իսկ գարնանանյին տաք եղանակի ու արևի առաջին ջերմացնող շողերը մեծագույն հաճույք են երեխաների համար։
Կարելի է հանգիստ զբոսնել՝ չմտածելով տնային աշխատանքների մասին, շփվել ընկերների հետ, անվերջ խաղալ կամ ֆիլմեր ու մուլֆիրմեր դիտել․ մի խոսքով՝ վայելել արձակուրդները, որոնք տրամադրվում է մեր սիրելի կառավարության կողմից։ Կարևորը՝ լավ մթնոլորտում հանգիստ վայելելն է, ինչի հարցում ուրույն դերն ունի նաև, ինչու ոչ, եղանակը։