Հայտնի երգչուհի Իրինա Հարությունյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Խուլիգանկա»։ Երաժշտության ու խոսքերի հեղինակն Արսեն Կասիևն է, գործիքավորումը և միքսը՝ Վիտալի Ռոմանովի, ռեժիսորն Արեն Բայադյանն է։
Հիանալի տեսահոլովակ է ստացվել՝ դերասանական վառ խաղով ու անմոռանալի կերպարներով։ Հիանալի ոճի հեղինակն է Արմեն Գալյանը, դիմահարդարումը՝ Արմիշ Աբաջյանի և Անուշիկ Զալմյանի, վարսահարդարումը՝ Նանո Ջուլհակյանի, պարուսույց՝ Հովհաննես Սարգսյան, պարողները՝ SWAG ART SCOOL-ի։
Երկրպագուները հիացած են․ «Բրավո, Իրա ջան, ապրես», «Շաաաատ լավնա, Իռ ջան», «Շնորհավոոոր, արևս, շաաատ լավնա», «Շատ լավնա, բոմբա», «Ջան, շատ լավն էր, Իրինա ջան», «Սուպեր զեմլյակ ջան, ապրես»,
«Երգը շատ լավնա, բայց տեսահոլովակը չի սազում», «Աստվածային է», «Ջան, շատ լավն էր, քուր ջաաաան, մերսի քեզ», «Երգը շատ լավնա, տեսահոլովակը՝ չէ, թեման շատ սխալա»,
«Հիասքանչ է, ձայնդ անսպառ, Իրին ջան», «Հիացած եմ, շատ գեղեցիկ է ստացվել»։